Հոդված 13
Հոդված 13
Աջակցություն ցուցաբերելու մերժումը
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական օգնություն ցուցաբերելը մերժվում է, եթե հարցումն իրականացնելու գործընթացը կարող է վնաս հասցնել հարցումն ստացող Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ էական այլ շահերի կամ հակասում է դրա օրենսդրությանը:
2. Այն դեպքում, եթե իրավական օգնությունը հնարավոր չի եղել ցուցաբերել, փաստաթղթերը վերադարձնելու հետ մեկտեղ հարցումը կատարող մաքսային մարմինն անհապաղ ծանուցվում է այն հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում են հարցման, հանձնարարականի իրականացումը: