Հոդված 15
Հոդված 15
Վեճերի կարգավորման կարգը
Կողմերի միջև ծագող՝ սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը և տարաձայնությունները կարգավորվում են շահագրգիռ Կողմերի միջև անցկացվող խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով: Այդ խորհրդակցությունները կամ բանակցություններն սկսելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճը շահագրգիռ ցանկացած Կողմի նախաձեռնությամբ հանձնվում է Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը: