Հոդված 17
Հոդված 17
Ուժի մեջ մտնելու կարգը
Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման:
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը բաց է ցանկացած այն պետության կողմից միանալու համար, որը կդառնա Մաքսային միության անդամ:
Սույն Համաձայնագիրը դրան միացող պետության համար ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը այդ պետության կողմից կատարվելու մասին գրավոր ծանուցումն ավանդապահին տրամադրելու օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի միջև համաձայնությամբ:
(17-րդ հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)