Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումների և առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականների ներկայացումը

1. Տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումները, առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականները կարող են ներկայացվել ինչպես տարածքային մաքսային մարմինների միջև, այնպես էլ կենտրոնական մաքսային մարմինների միջոցով՝ սույն Համաձայնագրով նախատեսված դեպքերում:

2. Այն դեպքերում, երբ հնարավոր չէ որոշել, թե տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումը, առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականը մաքսային որ մարմին պետք է ներկայացվեն, դրանք ներկայացվում են հարցումն ստացող Կողմի կենտրոնական մաքսային մարմին:

3. Տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումը, առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականը ձևակերպվում են գրավոր՝ մաքսային մարմնի ձևաթղթի վրա և պետք է ներառեն.

ա) համապատասխան Կողմի հարցումն ստացող մաքսային մարմնի անվանումը,

բ) համապատասխան Կողմի հարցում կատարող մաքսային մարմնի անվանումը,

գ) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի համարը (առկայության դեպքում), որի հիման վրա իրավական օգնության հարցում է ներկայացվում, իրավախախտման և դրան առնչվող այլ փաստերի մանրամասն նկարագրությունը, ապրանքների արժեքի, վնասի չափի մասին տվյալները, արարքի իրավաբանական որակումը՝ հարցում կատարող Կողմի օրենսդրության համաձայն՝ կիրառվող օրենքի կցված տեքստով,

դ) այն անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ, վկաների անունները, ազգանունները և հայրանունները, նրանց բնակության կամ գտնվելու վայրը, քաղաքացիությունը, զբաղմունքը, ծննդյան վայրն ու ամսաթիվը, իրավաբանական անձանց դեպքում՝ դրանց լրիվ անվանումը և գտնվելու վայրը (եթե նշված տվյալների վերաբերյալ առկա են տեղեկություններ),

ե) փաստաթուղթը հանձնելու մասին հանձնարարականի մեջ պետք է նշվեն նաև ստացողի ճշգրիտ հասցեն և հանձնվող փաստաթղթի անվանումը,

զ) ներկայացման կամ իրականացման ենթակա տվյալների և գործողությունների ցանկը (հարցաքննում կատարելու համար անհրաժեշտ է նշել, թե ինչ հանգամանքներ պետք է պարզվեն և ճշգրտվեն, ինչպես նաև՝ այն հարցերի հաջորդականությունն ու ձևակերպումը, որոնք պետք է ներկայացվեն հարցաքննվողին)։

4. Տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումը, առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականը կարող են նաև ներառել.

ա) պահանջվող միջոցառումների իրականացման ժամկետի մասին նշումը,

բ) հարցման մեջ նշված միջոցառումները որոշակի կարգով իրականացնելու մասին միջնորդությունը,

գ) հարցում կատարող Կողմի մաքսային մարմնի ներկայացուցիչներին՝ հարցման մեջ նշված միջոցառումների իրականացմանը ներկա գտնվելու, ինչպես նաև՝ դրանց իրականացմանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու մասին միջնորդությունը, եթե դա չի հակասում Կողմերի օրենսդրությանը,

դ) հարցումը, հանձնարարականը կատարելու հետ կապված այլ միջնորդություններ:

5. Տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումը, առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականը ստորագրվում են հարցում կատարող մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից: Հարցմանը, հանձնարարականին պետք է կցվեն այն փաստաթղթերի առկա պատճենները, որոնց վերաբերյալ հարցման, հանձնարարականի տեքստում առկա են հղումներ, ինչպես նաև՝ մաքսային, տրանսպորտային (փոխադրման), առևտրային փաստաթղթերի և այլ փաստաթղթերի պատճենները, որոնք անհրաժեշտ են դրանց պատշաճ իրականացման համար:

6. Այն փորձաքննությունների և դատավարական այլ գործողությունների իրականացման վերաբերյալ հանձնարարականները, որոնց կատարման համար կատարող Կողմից պահանջվում են լրացուցիչ ծախսեր, ներկայացվում են բացառիկ դեպքերում՝ կենտրոնական մաքսային մարմինների հետ համաձայնեցմամբ:

7. Կողմերի մաքսային մարմինները դատավարությանն առնչվող փաստաթղթերը կարող են փոստով անմիջապես ուղարկել վարչական վարույթի մասնակիցներին, որոնք գտնվում են մյուս Կողմի տարածքում:

8. Թույլատրվում է տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումը, առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականը կրկնակի ներկայացնել՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով այն դեպքում, եթե անհրաժեշտ է ստանալ լրացուցիչ տվյալներ, ճշգրտել տեղեկություններ, որոնք ստացվել են նախկին հարցման կամ հանձնարարականի իրականացման շրջանակներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։