Հոդված 15
Հոդված 15
Սույն Համաձայնագիրը բաց է Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ այլ պետությունների կողմից միանալու համար՝ սույն Համաձայնագրի բոլոր մասնակից պետությունների համաձայնությամբ:
Այն պետությունները, որոնք ցանկանում են միանալ սույն Համաձայնագրին, գրավոր դիմում են ավանդապահին: Ավանդապահը պետության կողմից Համաձայնագրին միանալու մասին դիմումի մասին տեղեկացնում է սույն Համաձայնագրի բոլոր մասնակից պետություններին, որոնք հաղորդումն ստանալու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում ավանդապահին ուղարկում են իրենց պատասխանը: Սույն Համաձայնագրի բոլոր մասնակից պետություններից պատասխան ստանալուց հետո ավանդապահն անհապաղ տեղեկացնում է դրա մասին սույն Համաձայնագրին միանալ ցանկացող պետությանը:
Սույն Համաձայնագրին միանալու վերաբերյալ փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:
Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու վերաբերյալ փաստաթուղթն ավանդապահի կողմից ստանալու օրվանից:
Կողմերը կարող են սահմանել սույն Համաձայնագրին միանալու այլ կարգ:
(15-րդ հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)