Հոդված 5
Հոդված 5
Կողմերը համագործակցում են հետևյալ ձևերով՝
միգրացիայի և օտարերկրյա քաղաքացիների կողմից աշխատանքային գործունեություն իրականացելու հարցերի վերաբերյալ՝ Կողմերի պետությունների նորմատիվ իրավական ակտերի փոխանակում,
անօրինական աշխատանքային միգրացիայի հակազդեցությանն առնչվող հարցերին վերաբերող տեղեկությունների փոխանակում,
անօրինական աշխատանքային միգրացիայի հակազդեցության ուղղությամբ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների և հատուկ գործողությունների կազմակերպում ու իրականացում,
փորձի փոխանակում, գործուղումների, սեմինարների և ուսումնական դասընթացների իրականացում,
հետընդունման մասին համաձայնագրերի կնքում: