Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրի նպատակներով դրանում գործածվող եզրույթներն ունեն հետևյալ իմաստը՝
«մուտքի պետություն»՝ Կողմերից մեկի պետությունը, որի տարածք է մեկնում երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով,
«երրորդ պետություն»՝ սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետություն,
«երրորդ պետությունների քաղաքացիներ»՝ սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետությունների քաղաքացիներ,
«լիազոր մարմիններ»՝ Կողմերի պետությունների մարմիններ, որոնց իրավասության մեջ մտնում է սույն Համաձայնագրի դրույթների կատարումը,
«քաղաքացիություն չունեցող անձ»՝ անձ, որը չունի որևէ պետության քաղաքացի լինելու ապացույց և մշտապես չի բնակվում Կողմերից մեկի պետության տարածքում,
«անօրինական աշխատանքային միգրացիա»՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով երրորդ պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց՝ Կողմերից մեկի պետության տարածք մուտքը և (կամ) այնտեղ գտնվելը՝ այդ պետության օրենսդրության խախտմամբ, կամ երրորդ երկրի քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Կողմերից մեկի պետության տարածքում այդ պետության օրենսդրության խախտմամբ աշխատանքային գործունեություն իրականացնելը,
«անօրինական կարգավիճակով միգրանտ աշխատողներ»՝ երրորդ պետությունների քաղաքացիներ կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք մուտք են գործում Կողմ հանդիսացող պետություններից մեկի տարածք և (կամ) գտնվում են այնտեղ այդ պետության օրենսդրության խախտմամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, կամ Կողմ հանդիսացող պետություններից մեկի տարածքում իրականացնում են աշխատանքային գործունեություն՝ այդ պետության օրենսդրության խախտմամբ: