Հոդված 4
Հոդված 4
Սույն Համաձայնագրի կատարման նպատակներով Կողմերը՝
համաձայնեցնում են ընդհանուր մոտեցումները և սկզբունքներն անօրինական աշխատանքային միգրացիայի հակազդեցության ոլորտում,
հայտնաբերում և հաշվառում են անօրինական կարգավիճակով միգրանտ աշխատողներին,
հայտնաբերում են անօրինական աշխատանքային միգրացիա կազմակերպող կամ դրան նպաստող ուղիներն ու կառույցները և կանխարգելում դրանց գործունեությունը,
իրականացնում են անօրինական աշխատանքային միգրացիայի ծավալների դիտանցում,
իրականացնում են անօրինական կարգավիճակով միգրանտ աշխատողներին իրենց տարածքից հեռացնելու (արտաքսելու, վտարելու) մեխանիզմների մշակում և կատարելագործում,
իրականացնում են այնպիսի համաձայնեցված միջոցների մշակում, որոնք սահմանափակում են նախկինում հեռացված (արտաքսված, վտարված) անձանց մուտքը Կողմերի պետությունների տարածք՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով,
ձեռնարկում են միջոցներ, որոնք ուղղված են աշխատանքային միգրացիայի ոլորտում ոչ հավաստի տեղեկությունների տարածման կանխարգելմանը: