Հոդված 6
Հոդված 6
Անօրինական աշխատանքային միգրացիայի հակազդեցության նպատակներով Կողմերի պետությունների լիազոր մարմինները տեղեկություններ են փոխանակում հետևյալի մասին՝
անօրինական կարգավիճակով միգրանտ աշխատողների հայտնաբերման և նրանց նկատմամբ ձեռնարկված միջոցների մասին,
այն փաստաթղթերի օրինակելի ձևերի մասին, որոնցով հավաստվում է երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի իրավունքը Կողմերի պետությունների տարածք, այդ թվում՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով,
կեղծ և հափշտակված փաստաթղթերի մասին, որոնք օգտագործվում են երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Կողմերի պետությունների պետական սահմանը հատելու և աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով,
անօրինական աշխատանքային միգրացիայի ուղիների հայտնաբերման մասին,
Կողմերի պետությունների տարածքում անօրինական աշխատանքային միգրացիա կազմակերպելու և (կամ) դրան նպաստելու համար վարչական և քրեական պատասխանատվության ենթարկված անձանց մասին,
ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին, որոնք կազմակերպում են անօրինական աշխատանքային միգրացիա և (կամ) նպաստում են դրան:
Տեղեկությունների փոխանակումն իրականացվում է Կողմերի պետությունների լիազոր մարմինների կողմից համապատասխան հարցումների հիման վրա՝ դրանց միջև համաձայնեցված կարգով: