Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2

Սույն Համաձայնագրի շրջանակներում կենտրոնական մաքսային մարմինները Տեղեկությունների փոխանակման տեխնիկական պայմաններով սահմանված ժամկետներում կանոնավոր կերպով միմյանց տրամադրում են պետական գաղտնիք կազմող տեղեկություններին շարքին չդասվող հետևյալ տեղեկությունները՝

տեղեկություններ մաքսային մարմինների կողմից 2011 թվականի հունվարի 1-ից ձևակերպվող՝ ապրանքների մասին հայտարարագրերի էլեկտրոնային պատճենների տվյալների բազաներից՝ ըստ համաձայնեցված դիրքերի (սույն Համաձայնագրի 1-ին հավելված).

տեղեկություններ 2011 թվականի հունվարի 1-ից ձևակերպվող մաքսային մուտքի օրդերների էլեկտրոնային պատճենների տվյալների բազաներից՝ ըստ համաձայնեցված դիրքերի (սույն Համաձայնագրի 2-րդ հավելված).

տեղեկություններ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից 2011 թվականի հունվարի 1-ից ընդունվող նախնական որոշումների էլեկտրոնային պատճենների տվյալների բազաներից՝ ըստ համաձայնեցված դիրքերի (սույն Համաձայնագրի 3-րդ հավելված):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։