Հոդված 5
Հոդված 5
Կենտրոնական մաքսային մարմինները սույն Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկությունները կիրառում են բացառապես սույն Համաձայնագրի նպատակներով:
Յուրաքանչյուր կենտրոնական մաքսային մարմին ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ այլ կենտրոնական մաքսային մարմնի կողմից իրեն տրամադրված տեղեկությունները ոչ իրավաչափ տարածումից պաշտպանելու համար՝ սույն Համաձայնագրին համապատասխան:
Կենտրոնական մաքսային մարմիններն ապահովում են այն անձանց շրջանակի սահմանափակումը, որոնց հասանելի են փոխադարձ փոխանակման արդյունքում ստացվող տեղեկությունները, ինչպես նաև այդ տեղեկությունների պաշտպանությունը:
Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկությունները ենթակա չեն փոխանցվելու երրորդ անձանց առանց այդ տեղեկությունները տրամադրած կենտրոնական մաքսային մարմնի գրավոր համաձայնության: