Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 8

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 2011 թվականի հոկտեմբերի 19-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:

Բելառուսի

Հանրապետության

Կառավարության կողմից

(ստորագրություն) Ղազախստանի

Հանրապետության

Կառավարության կողմից

(ստորագրություն) Ռուսաստանի

Դաշնության

Կառավարության կողմից

(ստորագրություն)

Հավելված 1

«Մաքսային միության անդամ պետությունների

մաքսային մարմինների վերլուծական և հսկողական

գործառույթներն իրականացնելու նպատակով

տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու

մասին» համաձայնագրի

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱԶՄԸ

Տվյալներ ապրանքների մասին հայտարարագրի (այսուհետ՝ ԱՀ) էլեկտրոնային պատճենից՝

ԱՀ-ի գրանցման համարը

տեղափոխման ուղղությունը (տվյալներ ԱՀ-ի 1-ին վանդակի 1-ին ենթաբաժնից).

ապրանքների ընդհանուր թիվը.

բեռնատեղիների ընդհանուր քանակը, որը համապատասխանում է հայտարարագրվող ապրանքներին և նշված է տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում.

հայտագրվող մաքսային ընթացակարգի ծածկագիրը՝ Մաքսային ընթացակարգերի դասակարգչին համապատասխան.

նախորդող մաքսային ընթացակարգի ծածկագիրը՝ Մաքսային ընթացակարգերի դասակարգչին համապատասխան.

ուղարկող երկրի ծածկագիրը.

ծագման երկրի ծածկագիրը.

նշանակման երկրի ծածկագիրը.

վաճառող երկրի ծածկագիրը.

տրանսպորտային միջոցի տեսակի ծածկագիրը սահմանի վրա և երկրի ներսում.

բեռնման (բեռնաթափման) վայրը.

ապրանքների գտնվելու վայրը.

տրանսպորտային միջոցի համարը սահմանի վրա և երկրի ներսում.

տրանսպորտային միջոցի նույնականացումն ու գրանցման երկիրը ուղարկման (ժամանման) պահին.

կոնտեյներային փոխադրման նշանը.

պայմանագրի գնի արժույթի ծածկագիրը.

պայմանագրի գնի արժույթի փոխարժեքը.

ապրանքագրում նշված ընդհանուր գումարը՝ պայմանագրի արժույթով

ապրանքի համարը՝ ըստ ԱՀ-ի.

ապրանքի ծածկագիրը՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ),

բեռնատեղիները և ԱՀ-ում նշված ապրանքի նկարագրությունը (ԱՀ-ի 31-րդ վանդակի ամբողջական բովանդակությունը),

զտաքաշը (նետտո).

համաքաշը (բրուտտո).

քվոտան.

նախորդող փաստաթուղթը.

ապրանքի գինը.

լրացուցիչ տեղեկություններ (ներկայացված փաստաթղթեր) ԱՀ-ի 44-րդ վանդակից, բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերի և տվյալների.

լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը.

ապրանքի քանակը լրացուցիչ չափման միավորով.

մատակարարման պայմանները (մատակարարման բազիսային պայմանը և աշխարհագրական կետի անվանումը՝ մատակարարման բազիսային պայմանին համապատասխան),

ապրանքի վիճակագրական արժեքը.

մաքսային հսկողության իրականացված ձևերի մասին տվյալներ (առկայության դեպքում).

ապրանքների մաքսային արժեքը.

մաքսային արժեքը որոշելու մեթոդը.

մաքսային արժեքը որոշելու նշանի ծածկագիրը.

վճարների դրույքաչափերը՝ ըստ տեսակների.

հաշվարկված ներմուծման մաքսատուրքի վերաբերյալ տվյալներ (վճարի տեսակը, հաշվարկման հիմքը, դրույքաչափը, գումարը, վճարման առանձնահատկությունը).

փաստացի վճարված ներմուծման մաքսատուրքի վերաբերյալ տվյալներ (վճարի տեսակը, գումարը, վճարման եղանակը, վճարային փաստաթղթերի համարները).

ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգված (տարաժամկետ) կարգով իրականացնելու համար տրամադրված հնարավորությունների մասին տվյալներ.

առանձնաշնորհման ծածկագիրը՝ ըստ ներմուծման մաքսատուրքի.

ապրանքի բացթողման ամսաթիվը:

Տվյալներ մաքսային արժեքի հայտարարագրի (այսուհետ՝ ՄԱՀ-1) էլեկտրոնային պատճենից՝

ԱՀ-ի գրանցման համարը՝ նշված ՄԱՀ-1-ում.

փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի լրացուցիչ հավելագրումները՝ տեսակների բացվածքով.

փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի նվազեցումները՝ տեսակների բացվածքով.

արտարժույթի հաշվարկային փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Տվյալներ մաքսային արժեքի ճշգրտման (այսուհետ՝ ՄԱՃ) էլեկտրոնային պատճենից՝ բացառությամբ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովմամբ ապրանքների բացթողման առնչությամբ ձևակերպված ՄԱՃ-երի պատճենների՝

ԱՀ-ի գրանցման համարը՝ նշված ՄԱՃ-ում.

ՄԱՃ-ի լրացման ամսաթիվը.

ճշգրտման տեսակը.

ՄԱՃ-ի հերթական համարը.

ապրանքի համարը.

մաքսային արժեքը որոշելու մեթոդի ծածկագիրը.

ապրանքի արժեքի վերաբերյալ տվյալներ՝ նախքան մաքսային արժեքի ճշգրտումը և դրանից հետո (յուրաքանչյուր ապրանքի համար).

հաշվարկված նախորդ մաքսատուրքի գումարը (ապրանքների բացվածքով).

դրույքաչափերի մասին տվյալներ՝ ըստ հաշվարկված նախորդ մաքսային վճարների տեսակների (ապրանքների բացվածքով).

փաստացի վճարված (վերադարձված) մաքսատուրքերի գումարը (ապրանքների բացվածքով՝ ըստ վճարի տեսակի, վճարման եղանակի, վճարման փաստաթղթերի համարների).

դրույքաչափերի մասին տվյալներ՝ ըստ փաստացի վճարված (վերադարձված) մաքսային վճարների տեսակների (ապրանքների բացվածքով):

Հավելված 2

«Մաքսային միության անդամ պետությունների

մաքսային մարմինների վերլուծական և հսկողական

գործառույթներն իրականացնելու նպատակով

տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու

մասին» համաձայնագրի

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՄՈՒՏՔԻ ՕՐԴԵՐՆԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՄՄՕ) ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻՑ

ՄՄՕ-ի հղման համարը.

տվյալներ «ՄՄՕ-ի տեսակը» վանդակից.

տվյալներ «Լրացուցիչ թերթիկ» վանդակից.

տվյալներ «Վճարման արժույթը» վանդակից (այդ թվում՝ ԱՄՆ դոլարի և (կամ) եվրոյի փոխարժեքը).

տվյալներ «Ներկայացվող փաստաթղթեր (Լրացուցիչ տեղեկություններ)» վանդակից (այդ թվում՝ ապրանքի քաշը, քանակը, արժեքը ԱՄՆ դոլարով և (կամ) եվրոյով, ապրանքի նկարագրությունը, ապրանքի ծածկագիրը).

տվյալներ «Գանձվող վճարների անվանումը» վանդակից (ապրանքի արժեքը ԱՄՆ դոլարով և (կամ) եվրոյով).

տվյալներ «Վճարներ» վանդակից (տեսակը, հաշվեգրման հիմքը, դրույքաչափը, հաշվարկված գումարը, վճարման եղանակը, վճարման մանրամասները, վճարման ենթակա գումարը, վճարի հաշվարկված գումարը).

տեղեկություններ ՄՄՕ-ի ճշգրտման (չեղարկման) մասին:

Հավելված 3

«Մաքսային միության անդամ պետությունների

մաքսային մարմինների վերլուծական և հսկողական

գործառույթներն իրականացնելու նպատակով

տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու

մասին» համաձայնագրի

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԸՍՏ ՄՄ ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱԶՄԸ

Նախնական որոշումն ընդունած մաքսային մարմնի ծածկագիրը.

գրանցման համարը.

ընդունման ամսաթիվը (օր, ամիս, տարի).

հարցման մեջ հայտարարատուի կողմից նշված ապրանքի անվանումը.

ապրանքի ծածկագիրն՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի.

ապրանքի մասին տվյալներ, որոնք անհրաժեշտ են դասակարգման համար.

որոշումն ընդունելու հիմնավորումը.

ծառայողական նշումներ (առկայության դեպքում):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։