Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՆԱԼԸ

Հոդված 14. Ստորագրությունների վավերականության հաստատումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Ստորագրությունների վավերականության հաստատումը

1. Սույն օրենքով սահմանված ժամկետում սույն օրենքով պահանջվող նվազագույն քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում ոչ ուշ, քան սույն օրենքի 13-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 15-րդ օրը, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ներկայացնելով ստորագրված ձևաթերթիկները: Նոտարական կարգով տրված ստորագրությունները կարող են ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով դրանք տված անձանց կամ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից մինչև սույն մասով սահմանված ժամկետի ավարտը:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը և ստորագրված ձևաթերթիկներն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, իրականացնում է ստորագրությունների վավերականության հաստատում:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստուգելուց հետո որոշում է կայացնում ստորագրությունների վավերականությունը հաստատելու մասին, եթե առկա են սույն օրենքով պահանջվող քանակի վավեր ստորագրություններ, իսկ հակառակ դեպքում մերժում է ստորագրությունների վավերականության հաստատումը: Հավաքված ստորագրությունը համարվում է վավեր, եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական են և լրացված են պատշաճ ձևով: Եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական չեն կամ լրացված են ոչ պատշաճ ձևով, ստորագրությունը հանվում է ներկայացված ստորագրությունների խմբաքանակից: Եթե քաղաքացու տվյալները կրկնվում են, ապա հաշվվում է տվյալ քաղաքացու միայն մեկ ստորագրությունը:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստորագրությունների վավերականությունը հաստատելու կամ հաստատումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկում է քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ընթացքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը չի ստացել որոշումը, ինչպես նաև մինչև հաջորդ օրվա ավարտը տեղադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

5. Քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչն ստորագրությունների վավերականությունը հաստատելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, համապատասխան նախագիծը ներկայացնում է Ազգային ժողով:

6. Ստորագրությունների վավերականության հաստատումը մերժելու մասին որոշումը քաղաքացիական նախաձեռնության խումբը կարող է բողոքարկել դատական կարգով:

7. Ստորագրությունների վավերականության հաստատման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

8. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 20-րդ մասով, սույն հոդվածի 7-րդ մասով, 18-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։