Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԱՐՑԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼԸ, ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 12. Հանրաքվեի նշանակումը և անցկացումը, հանրաքվեի դրվող հարցի հրապարակումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Հանրաքվեի նշանակումը և անցկացումը, հանրաքվեի դրվող հարցի հրապարակումը

1. Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշում ընդունվելուց կամ Սահմանադրական դատարանի կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:

2. Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեն անցկացվում է հանրաքվե նշանակելուց ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո:

3. Հանրապետության նախագահի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն նշանակված է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:

4. Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակվելուց հետո այլ հանրաքվե նշանակելու անհրաժեշտության դեպքում Հանրապետության նախագահն այլ հանրաքվեն նշանակում է արդեն նշանակված հանրաքվեի հետ նույն օրը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նշանակված հանրաքվեի օրվանից առնվազն 15 օր հետո:

5. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն, եթե մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ուժը կորցրած չի ճանաչվել, ապա անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է չանցկացված հանրաքվեն` քվեարկության օրը պետք է լինի կիրակի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է պատճառաբանված որոշմամբ փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը` պայմանավորված վերսկսված հանրաքվեի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, և սահմանելու վերսկսված հանրաքվեի գործընթացի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց:

6. Հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է Ազգային ժողովի, Կառավարության, Հանրապետության նախագահի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքերում, http://www.azdarar.am կայքում, «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»՝ հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:

(12-րդ հոդվածը խմբ. 03.06.20 ՀՕ-303-Ն)

(03.06.20 ՀՕ-303-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։