Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Հանրաքվեն և դրա անցկացման սկզբունքները
Հոդված 2. Հանրաքվեն և դրա անցկացման սկզբունքները
1. Հանրաքվեն ժողովրդի կողմից անմիջականորեն իր իշխանության իրականացման ձևերից է:
2. Սահմանադրության 7-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
3. Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայնի իրավունք:
4. Հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: