Գլուխ 7 · ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 26. Ձերբակալվածների, կալանավորվածների, զինծառայողների, դատապարտյալների քվեարկության նախապատրաստումն ու անցկացումը, դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը

1. Ձերբակալվածների, կալանավորվածների, զինծառայողների, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող դատապարտյալների քվեարկության նախապատրաստման ու անցկացման, այդ թվում` տեղամասային կենտրոն մուտք գործելու, հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների գրանցման, քվեարկության, ինչպես նաև դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպման նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգավորումները: