Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-06-25-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՐՑԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼԸ, ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 11. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը հանրաքվեի դնելու կարգը

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 11. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը հանրաքվեի դնելու կարգը

1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության (վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցելը, վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքների իրականացման սահմանափակումներ նախատեսող միջազգային պայմանագրեր կնքելը), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ առաջարկությունը Կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողով:

2. Ազգային ժողովն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննարկում է առաջարկությունը և հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։