Հոդված 16. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները, հանրաքվեի տեղամասերը, տեղամասային կենտրոնները և հանրաքվեի ֆինանսավորումը
Հոդված 16. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները, հանրաքվեի տեղամասերը, տեղամասային կենտրոնները և հանրաքվեի ֆինանսավորումը
1. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կազմելու և վարելու, քաղաքացիներին ցուցակներում ընդգրկելու կարգը, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու, հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան:
2. Հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
3. Հանրաքվեի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով` Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան: