Հոդված 22. Դիտորդների, վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այցելուների իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը և երաշխիքները
Հոդված 22. Դիտորդների, վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այցելուների իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը և երաշխիքները
1. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրումը, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:
2. Հանրաքվեի ժամանակ վստահված անձանց, ինչպես նաև այցելուների կարգավիճակը, գրանցումը, իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով: