Գլուխ 7 · ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 23. Հանրաքվեի քվեարկության նախապատրաստումը և անցկացումը
Հոդված 23. Հանրաքվեի քվեարկության նախապատրաստումը և անցկացումը
1. Հանրաքվեի քվեարկության նախապատրաստման և անցկացման նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգավորումները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Հանրաքվեի քվեարկությունն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերի: