Գլուխ 2 · ՀԱՐՑԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼԸ, ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ
Հոդված 7. Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու կարգը
Հոդված 7. Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու կարգը
1. Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն`
1) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը.
2) Կառավարությունը.
3) ընտրական իրավունք ունեցող առնվազն 200 000 քաղաքացի:
2. Նախագիծը ներկայացվում է Ազգային ժողով, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով երկամսյա ժամկետում քննարկում է նախագիծը և կայացնում որոշում: Նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: