Հոդված 12. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 12. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ ընտրված (նշանակված) անձինք շարունակում են պաշտոնավարել որպես Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներ մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքով սահմանված ժամկետի ավարտը:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ընտրված անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալը շարունակում է պաշտոնավարել որպես Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, իսկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալը՝ որպես Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից «Հանրային հեռուստառադիոընկերություն» պետական հիմնարկը շարունակում է գործել որպես «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկ:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2018 թ. մարտի 28
Երևան
ՀՕ-153-Ն