Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. Հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ
1. Հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները պարտավոր են ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ վարչապետին կամ վարչապետի լիազորած՝ Կառավարության այլ անդամին հատկացնել եթերաժամանակ` պաշտոնական հայտարարություններ կատարելու համար:
2. Հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակի հատկացման կարգը և պայմանները սահմանում է Հանձնաժողովը:»: