Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 40. Հանձնաժողովի նախագահը

գործել է մինչև 2020-08-07Բացել ARLIS-ում

Հոդված 40. Հանձնաժողովի նախագահը

1. Հանձնաժողովի նախագահը`

1) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը.

2) ներկայացնում է Հանձնաժողովն այլ մարմինների հետ հարաբերություններում.

3) ձևավորում է նիստերի օրակարգը, հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը, ընդ որում` Հանձնաժողովի անդամը մասնակցում է Հանձնաժողովի նիստերի օրակարգի ձևավորմանը օրակարգի վերաբերյալ Հանձնաժողովի նախագահին առաջարկություններ ներկայացնելու միջոցով.

4) ստորագրում և հրապարակում է Հանձնաժողովի որոշումները, արձակում է հրամաններ.

5) վերահսկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարումը.

6) Հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը ներկայացնում է Ազգային ժողով.

7) իրականացնում է աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.

8) Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի կանոնադրության նախագիծը, կառուցվածքը և հաստիքացուցակը.

9) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է Հանձնաժողովի աշխատակիցներին:

2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է նրա նշանակած Հանձնաժողովի անդամը:

3. Հանձնաժողովի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։