Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-08-07։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2020-08-07Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) քսանմեկերորդ պարբերության «հեռուստառադիոընկերություն» բառը փոխարինել «հեռուստաընկերություն» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ և 23-րդ պարբերություններով.

«մշտադիտարկում՝ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների փաստացի գործունեությունը օրենքին և լիցենզիայի պահանջներին համապատասխան իրականացնելու բացահայտման նպատակով իրականացվող դիտարկում.

ուղղակի դիտարկում՝ հեռուստաընկերությունների կամ ռադիոընկերությունների կողմից հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումները դիտելու և տեսաձայնագրելու միջոցով իրականացվող մշտադիտարկում:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։