Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-07-ից մինչև 2021-04-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴՐԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 24. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական ակտերը գործողության մեջ դնելը

գործել է մինչև 2021-04-30Բացել ARLIS-ում

Հոդված 24. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական ակտերը գործողության մեջ դնելը

1. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից նորմատիվ իրավական բնույթի ակտերի ընդունումից հետո եթե ակտով կարգավորվող հարաբերությունը Հայաստանի Հանրապետությունում օրենքի կարգավորման առարկա է, ապա Կառավարությունը հանդես է գալիս համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված դեպքերում Կառավարությունը իր նորմատիվ իրավական ակտով գործողության մեջ է դնում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։