Հոդված 7. Փորձաքննության ոչ ենթակա նորմատիվ իրավական ակտերը
Հոդված 7. Փորձաքննության ոչ ենթակա նորմատիվ իրավական ակտերը
1. Փորձաքննության չեն ենթարկվում ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումների նախագծերը, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում սահմանափակումների կիրառմանը և միջոցառումների իրականացմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:
2. Փորձաքննության չեն ենթարկվում պարտադիր պահուստավորման նորմատիվի կամ հատուկ տնտեսական նորմատիվների սահմանմանը, Կենտրոնական բանկի կողմից բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափը սահմանելուն ուղղված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումների նախագծերը: Եթե ֆինանսական շուկաներում առկա են զգալի ցնցումներ, կամ առկա է դրանց տեղի ունենալու իրական վտանգ, կամ հայտարարված է ռազմական կամ արտակարգ դրություն, ապա Կենտրոնական բանկը կարող է բանկերի տնտեսական նորմատիվների սահմանման և ֆինանսական գործառնությունների սահմանափակումների վերաբերյալ որոշումները չուղարկել պարտադիր փորձաքննության:
3. Փորձաքննության չեն ենթարկվում հանրաքվե կամ ընտրություններ նշանակելու վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև ընտրությունների ժամանակահատվածում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:
4. Փորձաքննության չեն ենթարկվում սակագների, պարտադիր վճարների, դրանց դրույքաչափերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերը:
(7-րդ հոդվածը լրաց. 29.04.20 ՀՕ-239-Ն)