Հոդված 2. Oրենքի գործողության շրջանակը
Հոդված 2. Oրենքի գործողության շրջանակը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններում, Հանրապետության նախագահի աշխատակազմում, դատախազությունում, քննչական մարմիններում, անկախ պետական մարմիններում, ինքնավար մարմիններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա պետական մարմիններում (այսուհետ՝ համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում պետական ծառայության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ օրենքներով առանձնահատկություններ սահմանված չեն:
3. Պետական ծառայության պաշտոնը համարվում է առանձնահատկություն ունեցող, եթե այն չի ընդգրկվում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում:
(2-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-12-Ն)