Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2022-12-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

Հոդված 33. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը

գործել է մինչև 2022-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 33. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը

1. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար համապատասխան մարմինների գլխավոր քարտուղարները քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում լրացնում են համակարգող փոխվարչապետի սահմանած պահանջները բավարարող երկու քաղաքացիական ծառայողի թեկնածություն: Գլխավոր քարտուղարը չի կարող լինել էթիկայի հանձնաժողովի անդամ:

1.1. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը ձևավորվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

2. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից: Յուրաքանչյուր դեպքի համար ձևավորվում է քաղաքացիական ծառայողների էթիկայի առանձին հանձնաժողով:

3. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողով ձևավորելու իրավական հիմք առաջանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպիչը էլեկտրոնային ծրագրի միջոցով պատահականության սկզբունքով ձևավորում է քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողով՝ կազմում պարտադիր ընդգրկելով տվյալ մարմնի՝ քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամի թեկնածուներից մեկին: Էլեկտրոնային ծրագիրը պատահականության սկզբունքով պաշտոնով ավելի բարձր քաղաքացիական ծառայողին ընտրում է քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի նախագահ: Տվյալ մարմնի ներկայացուցիչը չի կարող լինել քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի նախագահ:

4. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած պաշտոնատար անձից։

5. Քաղաքացիական ծառայողը, որպես հանձնաժողովի անդամ և դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ անհարգելի պատճառով հանձնաժողովի աշխատանքից բացակայելու դեպքերի:

(33-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-12-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։