Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2022-12-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 24. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը

գործել է մինչև 2022-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 24. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը

1. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում վարում են համապատասխան մարմինները:

2. Գործունեությունը դադարած մարմինների կադրերի ռեզերվը վարում, վարձատրությունը տրամադրում է քաղաքացիական ծառայության գրասենյակը:

3. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում, իրենց դիմումի համաձայն, գրանցվում են սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-6-րդ կետերով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողները, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների:

4. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու միանգամյա առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալը: Քաղաքացիական ծառայողը իր դիմումի համաձայն կարող է հանվել կադրերի ռեզերվից վաղաժամկետ:

5. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարվում է քաղաքացիական ծառայության ստաժ: Քաղաքացիական ծառայողը օրենքով սահմանված կարգով երեք ամիս ստանում է վարձատրություն այն համապատասխան մարմնից, որտեղ զբաղեցրել է քաղաքացիական ծառայության պաշտոն:

6. Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում: Այս դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկը կատարվում է, եթե քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարում են սույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով նախատեսված հիմքով:

7. Եթե քաղաքացիական ծառայողը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն նույն համապատասխան մարմնում, ապա այս դեպքում կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում, իսկ այլ համապատասխան մարմնում զբաղեցնելու դեպքում կատարվում է վերջնահաշվարկ:

8. Եթե քաղաքացիական ծառայողը սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն, ապա այս դեպքում կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում:

9. Քաղաքացիական ծառայողը հանվում է կադրերի ռեզերվից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում:

10. Կադրերի ռեզերվում գրանցված ժամանակ քաղաքացիական ծառայողը չունի արձակուրդի իրավունք, և վերջնահաշվարկի մեջ ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը չի հաշվարկվում:

11. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է Կառավարությունը:

(24-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-12-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։