Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-30-ից մինչև 2023-01-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը

գործել է մինչև 2023-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 3. Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը

1. Քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Կառավարության, վարչապետի և քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի (այսուհետ՝ համակարգող փոխվարչապետ) որոշումներով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

2. Քաղաքացիական ծառայությունը կազմակերպվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված սկզբունքների հիման վրա:

3. Քաղաքացիական ծառայողների հիմնական իրավունքների և պարտականությունների, սոցիալական երաշխիքների, բարեվարքության համակարգի և այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են քաղաքացիական ծառայողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Քաղաքացիական ծառայության անցնող քաղաքացիների՝ սույն օրենքից բխող իրավունքների իրականացմանն առնչվող պայմանները և կարգերն ընդունում է Կառավարությունը, իսկ ծառայության կազմակերպման առանձնահատկությունները սահմանում է համակարգող փոխվարչապետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։