Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-30-ից մինչև 2023-01-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 47. Իրավահաջորդության որոշ դրույթներ

գործել է մինչև 2023-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 47. Իրավահաջորդության որոշ դրույթներ

1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված խրախուսանքի (պարգևատրման), կարգապահական տույժի միջոցները պահպանում են իրենց իրավական հետևանքները և հաշվի են առնվում սույն օրենքով նախատեսված կարգապահական տույժեր և խրախուսանքի տեսակներ կիրառելիս:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված արձակուրդները պահպանում են իրենց իրավական հետևանքները: Նախկինում չօգտագործված և տեղափոխված արձակուրդները պահպանվում են և տրամադրվում են մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգին համապատասխան:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հրապարակված մրցույթներն անցկացվում են մրցույթի հրապարակման ժամանակ գործող կարգին համապատասխան:

4. Պետական ծառայության պաշտոններում օրենքով սահմանված կարգով փոխարինող և (կամ) պայմանագրով պաշտոն զբաղեցնող և (կամ) ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձինք շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև տվյալ պաշտոնների համար սահմանված հիմքերի վերացումը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

5. Վերապատրաստման, ատեստավորման (կատարողականի գնահատման) հարաբերությունների իրավական հետևանքները, ինչպես նաև արդեն իսկ նախատեսված և իրականացվող գործողությունները պահպանում են իրենց իրավական ուժը:

6. Ստացած դասային աստիճանները, կոչումները պահպանվում են:

7. Կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար գործող հավաստագիր ունեցող անձինք ընդգրկվում են վարկանիշային ցուցակներում` սույն օրենքով սահմանված կարգին համապատասխան:

8. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այն մարմիններում, որոնց վրա սույն օրենքի գործողությունը տարածվելու է համաձայն սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակացույցի, պետական ծառայողական հարաբերությունները կարգավորվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգին համապատասխան:

9. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալու ժամկետները (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդի) հաշվարկվում են նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, և իրավական հետևանքներն առաջանում են սույն օրենքով սահմանված ժամկետները լրանալու դեպքերում:

10. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նախատեսված վերապատրաստումները կազմակերպվում և անցկացվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգին համապատասխան:

11. Պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելը ծառայությունը դադարեցնելու հիմք չէ: Քաղաքացիական ծառայողը վերանշանակվում է իր պաշտոնում, որը չի հանգեցնում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետների վերահաշվարկի:

12. Պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելիս քաղաքացիական ծառայողի պաշտոնի ենթախմբի իջեցման դեպքում քաղաքացիական ծառայողը պահպանում է իր աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելավճարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ նաև լրավճարը):

13. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 44-րդ հոդվածի 5-րդ և 45-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան նշանակված կամ վերանշանակված քաղաքացիական (պետական) ծառայողին մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով հաշվարկվող հավելավճարը և հավելումը տրվում են տվյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում: Պաշտոնի փոփոխության դեպքում հավելավճարը և հավելումը չեն հաշվարկվում:

14. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները համարվում են քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող կադրերի ռեզերվում գրանցված և ստանում են սահմանված վարձատրությունը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված ժամկետով:

15. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի ուժը կորցնելը հիմք չէ քաղաքացիական ծառայության պաշտոններից ազատելու համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

16. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պետական ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում համապատասխան ծառայողի համար վերջին պաշտոնում սահմանված պաշտոնային դրույքաչափը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահպանվում է:

17. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիական (պետական) ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում, որը պայմանավորված է պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելով, համապատասխան ծառայողի համար վերջին պաշտոնում սահմանված պաշտոնային դրույքաչափը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահպանվում է:

18. Եթե պետական ծառայողի նշանակումը պայմանավորված չէ սույն հոդվածի 16-17-րդ մասերով նախատեսված պայմաններով, ապա նրա համար պաշտոնային դրույքաչափը որոշվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

19. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քաղաքացիական հատուկ ծառայողների համար սահմանված հավասարեցումը տարածվում է այդ մարմինների քաղաքացիական ծառայողների վրա:

20. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինծառայողների համար սահմանված արտոնությունները գործում են քաղաքացիական ծառայող դառնալուց հետո այն կարգավորումներով, ինչ նախատեսված է քաղաքացիական հատուկ ծառայողների համար:

20.1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փրկարար, քրեակատարողական ծառայողները և հարկադիր կատարողները սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում պահպանում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված երաշխիքները՝ տվյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում: Պաշտոնի փոփոխության դեպքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված երաշխիքները չեն պահպանվում:

21. Քաղաքացիական ծառայության ստաժում չեն ներառվում համապատասխան մարմիններում քաղաքացիական աշխատանքը և տեխնիկական սպասարկում իրականացնելու ժամանակահատվածները:

21.1. Համապատասխան մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարողների պաշտոնները քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում նախատեսվելու դեպքում քաղաքացիական աշխատանք կատարողները շարունակում են պաշտոնավարել մինչև սույն օրենքով սահմանված մրցութային կարգով զբաղեցնելը:

22. Քաղաքացիական ծառայության խորհրդի մասնակցությամբ դատական գործերում սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատական ներկայացուցչության հարցերը սահմանում է Կառավարությունը՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

(47-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 21.01.20 ՀՕ-12-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։