Հոդված 17. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու փորձաշրջանը, առավելագույն տարիքը
Հոդված 17. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու փորձաշրջանը, առավելագույն տարիքը
1. Մրցույթի արդյունքում քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է փորձաշրջանով՝
1) ղեկավար պաշտոնների խմբի համար՝ 12 ամիս.
2) մասնագիտական պաշտոնների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ 9 ամիս.
3) մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ 6 ամիս:
2. Փորձաշրջանի ընթացքում քաղաքացիական ծառայողը չի կարող սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով զբաղեցնել քաղաքացիական ծառայության այլ պաշտոն: Փորձաշրջանի ընթացքում մրցույթի արդյունքում այլ պաշտոնի նշանակվելու դեպքում քաղաքացիական ծառայողի նկատմամբ սահմանվում է փորձաշրջան:
3. Փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները սահմանում է համակարգող փոխվարչապետը՝ հաշվի առնելով պաշտոնների խմբերը, ենթախմբերը, պաշտոնների առանձնահատկությունները:
4. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ տվյալ պաշտոնում ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով՝ մեկ անգամ:
(17-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-12-Ն)