Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-12-23-ից մինչև 2025-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 16. Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակումը և ազատումը (ծառայության դադարեցումը)

գործել է մինչև 2025-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 16. Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակումը և ազատումը (ծառայության դադարեցումը)

1. Գլխավոր քարտուղարներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մարմինների գլխավոր քարտուղարների:

2. Սույն մասում նշված մարմինների գլխավոր քարտուղարներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է`

1) Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը.

2) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը.

3) Հաշվեքննիչ պալատում՝ Հաշվեքննիչ պալատի նախագահը.

4) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Մարդու իրավունքների պաշտպանը.

5) Հայաստանի Հանրապետության դատախազությունում՝ գլխավոր դատախազը.

6) Հայաստանի Հանրապետության քննչական մարմիններում՝ քննչական մարմինների ղեկավարները.

7) Հայաստանի Հանրապետության ինքնավար մարմիններում՝ ինքնավար մարմինների ղեկավարները:

3. Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, ներքին աուդիտորներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան մարմնի ղեկավարը:

4. Քաղաքացիական ծառայության մյուս պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է գլխավոր քարտուղարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։