Գլուխ 6 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 32. Քաղաքացիական ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելը և համազգեստը
Հոդված 32. Քաղաքացիական ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելը և համազգեստը
1. Համապատասխան մարմինների առջև դրված խնդիրների առանձնահատկություններով պայմանավորված` քաղաքացիական ծառայողը կարող է կրել համազգեստ և (կամ) զենք, ինչպես նաև կարող է գործադրել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ:
2. Քաղաքացիական ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման, զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու, օգտագործելու կարգը, պայմանները, համազգեստների նկարագրերը և այդ մարմինների ցանկը սահմանում է Կառավարությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: