Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2022-12-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

Հոդված 35. Պատասխանատվության առանձնահատկությունները քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու դեպքերում

գործել է մինչև 2022-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 35. Պատասխանատվության առանձնահատկությունները քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու դեպքերում

1. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունած եզրակացությունն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին:

2. Քաղաքացիական ծառայողն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում բողոք ներկայացնելը հիմնավորող փաստաթղթի բացակայության դեպքում, իսկ վարքագծի կանոնները խախտելու և (կամ) շահերի բախման կանոնները և (կամ) նվերներ ընդունելու արգելքը խախտելու վերաբերյալ քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գլխավոր քարտուղարը եզրակացությունը հրապարակում է այդ մարմնի պաշտոնական կայքէջում:

4. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացության հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը և արդյունքների մասին տեղեկատվությունը հրապարակում այդ մարմնի պաշտոնական կայքէջում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։