Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2022-12-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ

Հոդված 40. Քաղաքացիական ծառայության կազմակերպման որոշ առանձնահատկություններ

գործել է մինչև 2022-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 40. Քաղաքացիական ծառայության կազմակերպման որոշ առանձնահատկություններ

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում աշխատանքների փորձարարական կազմակերպման համար նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը կարող են ներառել աշխատանքային ստաժի և փորձի, կրթության, ենթակա և հաշվետու լինելու` սույն օրենքով սահմանված պահանջներից և չափանիշներից տարբերվող այլ չափանիշներ և պահանջներ:

2. Այդ չափանիշները և պահանջները սահմանվում են աշխատանքների փորձարարական կազմակերպման ծրագրում և սույն օրենքով սահմանված կարգով ներառվում են քաղաքացիական ծառայության այդ պաշտոնների անձնագրերում:

3. Աշխատանքների փորձարարական կազմակերպման համար նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոններն զբաղեցվում են միայն սույն օրենքով նախատեսված մրցութային կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։