Գլուխ 11 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 46. Էթիկայի հանձնաժողովի ձևավորումը և բարեվարքության հարցերով կազմակերպիչների նշանակումը
Հոդված 46. Էթիկայի հանձնաժողովի ձևավորումը և բարեվարքության հարցերով կազմակերպիչների նշանակումը
1. Մինչև սույն օրենքով նախատեսված Էթիկայի հանձնաժողովի ձևավորումը՝ քաղաքացիական ծառայության գրասենյակը և (կամ) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Էթիկայի հանձնաժողովի անդամների թեկնածուների համար կազմակերպում են բարեվարքության հարցերով վերապատրաստումներ:
2. Բարեվարքության հարցերով կազմակերպիչների պաշտոնների անձնագրերը հաստատվում են 2019 թվականի հունվարի երրորդ տասնօրյակում: