Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2022-12-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 49. Կառավարության և Հանրապետության նախագահի աշխատակազմերի քաղաքացիական ծառայողների իրավական վիճակի որոշ առանձնահատկություններ

գործել է մինչև 2022-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 49. Կառավարության և Հանրապետության նախագահի աշխատակազմերի քաղաքացիական ծառայողների իրավական վիճակի որոշ առանձնահատկություններ

1. Վարչապետի աշխատակազմի ստեղծման մասին վարչապետի որոշումն ուժի մեջ մտնելու պահից Կառավարության աշխատակազմը լուծարվում է: Կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել՝ ստանալով մինչև լուծարումը գործող աշխատավարձը և ենթակա չեն գրանցման քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում: Կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը շարունակում է ուժի մեջ մնալ առավելագույնը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ըուղղ.:

2. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքին համապատասխան: Պաշտոնների անվանացանկի հաստատումից հետո մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը Կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք նշանակում են վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններում՝ առանց մրցույթի և վերջնահաշվարկի՝ նույն խմբի պաշտոններում: Չնշանակված քաղաքացիական ծառայողները մինչև հուլիսի 1-ը ստանում են աշխատավարձ, և այդ ժամանակահատվածը համարվում է քաղաքացիական ծառայության ստաժ: Չնշանակված քաղաքացիական ծառայողների հետ հուլիսի 1-ին կատարվում է վերջնահաշվարկ, և նրանք վեց ամիս ժամանակահատվածով, իրավունքի ուժով, համարվում են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված և վեց ամիս օրենքով սահմանված չափով և կարգով քաղաքացիական ծառայության գրասենյակից ստանում են վարձատրություն:

3. Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքին համապատասխան: Նոր անվանացանկի հաստատումից հետո Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք նշանակում են Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններում՝ առանց մրցույթի և վերջնահաշվարկի՝ նույն խմբիուղղ. պաշտոններում: Մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը հաստատված անվանացանկը շարունակում է ուժի մեջ մնալ առավելագույնը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը։ Չնշանակված քաղաքացիական ծառայողները առավելագույնը մինչև հուլիսի 1-ը ստանում են աշխատավարձ, և այդ ժամանակահատվածը համարվում է քաղաքացիական ծառայության ստաժ։ Չնշանակված քաղաքացիական ծառայողների հետ առավելագույնը հուլիսի 1-ին կատարվում է վերջնահաշվարկ, և նրանք վեց ամիս ժամանակահատվածով, իրավունքի ուժով, համարվում են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված և վեց ամիս օրենքով սահմանված չափով և կարգով քաղաքացիական ծառայության գրասենյակից ստանում են վարձատրությունուղղ.:

4. Մինչև հուլիսի 1-ը Կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողները կարող են առանց մրցույթի նշանակվել Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության նույն խմբի պաշտոններում:

5. Մինչև հուլիսի 1-ը Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայողները կարող են առանց մրցույթի նշանակվել Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության նույն խմբի պաշտոններում:

6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերում վերջնահաշվարկ չի կատարվում, և ստաժը չի ընդհատվում: Աշխատակազմերի փոփոխությունն աշխատավարձի և գործակցի հաշվարկի վրա չի ազդում, եթե նրանք զբաղեցնելու են նույն ենթախմբի պաշտոն, ինչպես նաև պահպանվում և հաշվի են առնվում նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները:

7. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերում պաշտոն զբաղեցնելու ժամանակ քաղաքացիական ծառայողն զբաղեցրած պաշտոնից ազատվում է Հանրապետության նախագահի աշխատակազմում կամ Վարչապետի աշխատակազմում պաշտոն զբաղեցնելու հիմքով՝ իր դիմումի համաձայն:

8. Սույն հոդվածով նախատեսված նույն խմբի պաշտոններում նշանակման պահանջը չի տարածվում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի նշանակման դեպքերի վրա:

9. Սույն հոդվածով նախատեսված նշանակումների դեպքում քաղաքացիական ծառայողն իր համաձայնությամբ կարող է նշանակվել ավելի ցածր պաշտոնի:

10. Սույն հոդվածով սահմանված կարգով պաշտոնի նշանակումների դեպքում քաղաքացիական ծառայողը կիսամյակային հաշվետվությունների կամ կիսամյակային կատարողականների արդյունքով ստանում է պարգևատրումներ, եթե կիսամյակային հաշվետվությունները կամ կիսամյակային կատարողականները գնահատվել են դրական: Գնահատումն իրականացվում է մինչև նոր մարմնում պաշտոն զբաղեցնելը: Նախկին և նոր մարմնում կատարված գնահատումների արդյունքով քաղաքացիական ծառայողն ստանում է պարգևատրում այն մարմնից, որտեղ զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2018 թ. մարտի 29

Երևան

ՀՕ-205-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։