Հոդված 40. Քաղաքացիական ծառայության կազմակերպման որոշ առանձնահատկություններ
Հոդված 40. Քաղաքացիական ծառայության կազմակերպման որոշ առանձնահատկություններ
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում աշխատանքների փորձարարական կազմակերպման համար նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը կարող են ներառել աշխատանքային ստաժի և փորձի, կրթության, ենթակա և հաշվետու լինելու` սույն օրենքով սահմանված պահանջներից և չափանիշներից տարբերվող այլ չափանիշներ և պահանջներ:
2. Այդ չափանիշները և պահանջները սահմանվում են աշխատանքների փորձարարական կազմակերպման ծրագրում և սույն օրենքով սահմանված կարգով ներառվում են քաղաքացիական ծառայության այդ պաշտոնների անձնագրերում:
3. Աշխատանքների փորձարարական կազմակերպման համար նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոններն զբաղեցվում են միայն սույն օրենքով նախատեսված մրցութային կարգով: