Հոդված 34. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը
Հոդված 34. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը
1. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է ծառայողական քննության կարգին համապատասխան:
2. Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
3. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի առնվազն երեք անդամ:
4. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենիշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
5. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմին կամ պաշտոնատար անձին:
(34-րդ հոդվածը փոփ. 07.12.22 ՀՕ-548-Ն)