Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

Հոդված 34. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը

1. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է ծառայողական քննության կարգին համապատասխան:

2. Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:

3. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի առնվազն երեք անդամ:

4. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և (կամ) այլ սահմանափակումների և (կամ) վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների և (կամ) շահերի բախման կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

5. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմին կամ պաշտոնատար անձին:

6. Քաղաքացիական ծառայության էթիկայի հանձնաժողովն առաջարկում է բարեվարքության հարցերով կազմակերպչին տվյալ ծառայողական քննության շրջանակներում կատարել բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ:

(34-րդ հոդվածը փոփ. 07.12.22 ՀՕ-548-Ն, խմբ., լրաց. 04.12.24 ՀՕ-475-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։