Գլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 26. Քաղաքացիական ծառայողի վարձատրությունը
Հոդված 26. Քաղաքացիական ծառայողի վարձատրությունը
1. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող, առանց որևէ խտրականության, ունի աշխատանքի համար համարժեք վարձատրության իրավունք:
2. Քաղաքացիական ծառայողը (նաև քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը) ստանում է վարձատրություն՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում: