Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՆ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ

Հոդված 27. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու այլ կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու այլ կարգը

1. Դիվանագիտական ծառայության պաշտոնը կարող է համալրվել արտամրցութային կարգով, ռոտացիայի հիման վրա և ներքին մրցույթով:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնն արտամրցութային կարգով համալրվում է հետևյալ դեպքերում.

1) արտաքին գործերի նախարարության միևնույն կառուցվածքային ստորաբաժանումում այլ պաշտոնի նշանակվելու դեպքում, եթե դիվանագետը բավարարում է տվյալ պաշտոնի նկարագրի պահանջները և ունի այդ պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը.

2) արտաքին գործերի նախարարության ենթակա մարմնից կառուցվածքային ստորաբաժանումում, կառուցվածքային ստորաբաժանումից ենթակա մարմնում կամ մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանումում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում.

3) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության ընթացքում ավելի բարձր պաշտոնի նշանակվելու դեպքում, եթե դիվանագետը բավարարում է այդ պաշտոնի նկարագրի պահանջները և ունի անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը.

4) սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի 2-4-րդ կետերում նշված պաշտոններից ազատվելիս արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում և ենթակա մարմնում պաշտոնի նշանակվելու դեպքում, եթե դիվանագետը բավարարում է տվյալ պաշտոնի նկարագրի պահանջները և ունի այդ պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը.

5) սույն օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքով ծառայությունը վաղաժամկետ դադարելիս օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնից արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում կամ ենթակա մարմնում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում.

6) սույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն պետական կառավարման այլ մարմին գործուղված դիվանագետին արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում կամ ենթակա մարմնում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում գործուղման ժամկետի ավարտից հետո.

7) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար դիվանագիտական դպրոցում պատրաստում անցած և բարձր ցուցանիշներով ավարտած անձանց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի սահմանած կարգով դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում.

8) արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության համար հատկացված քվոտաների շրջանակում օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ ուսումը բարձր ցուցանիշներով ավարտած անձանց պաշտոնի նշանակվելու դեպքում՝ մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա.

9) սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասում նշված անձանց պաշտոնի նշանակվելու դեպքում:

3. Դիվանագիտական ծառայության պաշտոնը համալրվում է ռոտացիայի կարգով՝ սույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում կամ ենթակա մարմնում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում:

4. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնը համալրվում է ներքին մրցույթով, եթե այն չի համալրվել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն:

5. Ներքին մրցույթին կարող են մասնակցել այն դիվանագետները, որոնք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճան, ինչպես նաև դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կադրերի ռեզերվում գրանցված անձինք:

6. Ներքին մրցույթը հայտարարվում է մրցույթի անցկացումից առնվազն մեկ ամիս առաջ:

7. Ներքին մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։