Անցնել բովանդակությանը
Գլուխ 12 · ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ

Հոդված 52. Դիվանագիտական դպրոցը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 52. Դիվանագիտական դպրոցը

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (այսուհետ` Դիվանագիտական դպրոց) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող իրավաբանական անձ է:

2. Դիվանագիտական դպրոցի կառուցվածքը և գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

3. Դիվանագիտական դպրոցը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`

1) դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը.

2) դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անձանց պատրաստումը.

3) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:

4. Դիվանագիտական դպրոցը ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

5. Դպրոցի տնօրենի պաշտոնում դիվանագետի նշանակման դեպքում այդ պաշտոնում աշխատելու ժամկետը ներառվում է դիվանագիտական ծառայության ստաժում, և նրա վրա տարածվում են սույն օրենքով դիվանագետի համար սահմանված իրավունքները և պարտականությունները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։