Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ. ՌՈՏԱՑԻԱՆ, ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ

Հոդված 32. Գործուղումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. Գործուղումը

1. Դիվանագետն իր համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից կարող է գործուղվել վարչապետի աշխատակազմ և պետական կառավարման համակարգի մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և նշված մարմինների միջև պայմանավորվածության դեպքում:

2. Գործուղման ժամանակահատվածում դիվանագետը համարվում է դիվանագիտական ծառայության մեջ, և նրա վրա տարածվում են սույն օրենքով դիվանագետի համար սահմանված բոլոր իրավունքները և պարտականությունները:

3. Վարչապետի աշխատակազմից և պետական կառավարման համակարգի մարմիններից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և նշված մարմինների միջև պայմանավորվածության դեպքում:

4. Գործուղման կարգը, պայմանները և դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը սահմանում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։