Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-18-ից մինչև 2024-11-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՇԱՀԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

Հոդված 39. Հայտարարագրում ներառվող ընդհանուր տվյալները

գործել է մինչև 2024-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 39. Հայտարարագրում ներառվող ընդհանուր տվյալները

1. Հայտարարագրում նշվում են`

1) հայտարարատու պաշտոնատար անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հանրային ծառայությունների համարանիշը, հասցեն, զբաղեցրած պաշտոնը, պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրը, ամիսը, տարին, այն մարմնի անվանումը, որտեղ պաշտոն է զբաղեցնում, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարները.

2) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունը, ազգանունը, հայրանունը, կապը հայտարարատու պաշտոնատար անձի հետ, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձնագրի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում), քաղաքացիությունը, հասցեն, պաշտոնը (աշխատանքային գործունեությունը).

3) հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, կապը հայտարարատու պաշտոնատար անձի հետ:

2. Սույն օրենքի իմաստով` հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք են հայտարարատու պաշտոնատար անձի ամուսինը, ծնողը, զավակը, եղբայրը, քույրը, ամուսնու ծնողը, զավակը, եղբայրը և քույրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։