Գլուխ 8 · ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 48. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի վարձատրությունը և սոցիալական ապահովությունը
Հոդված 48. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի վարձատրությունը և սոցիալական ապահովությունը
1. Յուրաքանչյուր հանրային պաշտոն զբաղեցնող անձ և հանրային ծառայող առանց որևէ խտրականության ունի օրենքով սահմանված չափով վարձատրության իրավունք։
2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողն ստանում են վարձատրություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում։
3. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի սոցիալական (նաև կենսաթոշակային) ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։