Հոդված 25. Հարկային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվությունը
Հոդված 25. Հարկային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվությունը
1. Անբարեխիղճ աշխատանքի, ծառայողական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի և անփութության համար հարկային ծառայողների նկատմամբ կիրառվում են կարգապահական պատասխանատվության հետևյալ տեսակները.
1) բանավոր նկատողություն.
2) գրավոր նկատողություն.
3) կոչման իջեցում.
4) նյութական պատասխանատվության կիրառում.
5) զբաղեցրած պաշտոնից իջեցում.
6) հարկային ծառայությունից ազատում:
2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկում է հարկային ծառայողի անմիջական ղեկավարը, իսկ հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Ա, Բ խմբերի հարկային ծառայողների, ինչպես նաև Գ, Դ խմբերի հարկային մարմնի հարկային ծառայողների և հարկային տեսչության բաժնի պետի դեպքում նաև հարկային մարմնի ղեկավարը՝ առաջին մասի 2-6-րդ կետերով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկում է հարկային մարմնի ղեկավարը` հարկային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
3. Հարկային ծառայողի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության վերաբերյալ նշում է կատարվում հարկային ծառայողի անձնական գործում:
(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց., փոփ. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն)