Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-02-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-02-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 28. Նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդը

գործել է մինչև 2020-02-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 28. Նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդը

(վերնագիրը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց. 12.12.13 ՀՕ-175-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-276-Ն)

1. Հարկային վարչարարության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հարկային մարմնում գործում է հարկային մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ (այսուհետ՝ ֆոնդ):

2. Ֆոնդը կազմավորվում է՝

1) հարկային մարմնի կողմից ստուգման ակտով կամ ուսումնասիրության արձանագրությամբ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված վարչական ակտով արձանագրված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված պետական հարկերի և պետական վճարների մասով վճարման ենթակա հարկի և (կամ) վճարի գումարների, ինչպես նաև հարկային պատասխանատվության տեսակներից տույժերի և տուգանքների (բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի) գումարների (այսուհետ` լրացուցիչ գումարներ) տասը տոկոս մասհանումների հաշվին:

Ֆոնդի միջոցների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են հատուկ անձնական հաշվի քարտեր: Հատուկ անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է հարկային մարմինը:

Ֆոնդում պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների)` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով: (նախադասությունն հանվել է 21.12.17 ՀՕ-276-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-276-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-276-Ն)

2) հարկային ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն կիրառվող նյութական պատասխանատվության արդյունքում գանձվող գումարների հաշվին.

3) Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված տուգանքների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով հարկային մարմնի քննությանը վերապահված իրավախախտումների գործերով նշանակված վարչական տուգանքների երեսուն տոկոս մասհանումների հաշվին.

4) օրենքով սահմանված կարգով հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարների հաշվին:

3. Ֆոնդը ծախսվում է՝

1) համակարգչային, կապի և տրանսպորտային միջոցների ձեռքբերման ու շահագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նյութատեխնիկական ապահովվածության համար.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումներ իրականացնելիս ծախսեր կատարելու համար.

3) լրացուցիչ գումարներ անմիջապես հայտնաբերողների, հարկային մարմնի աշխատանքներում ներդրում ունեցողների դրամական պարգևատրման և օգնության համար, ընդ որում, ֆոնդից պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել հարկային մարմնի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հսկիչ գնումների իրականացման համար.

5) շենքերի, շինությունների, աշխատանքային պայմանների բարելավման համար.

6) հարկային մարմնի կամ հարկային ծառայողի կողմից հարկային օրենսդրության դրույթների խախտման հետևանքով սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գումարները հարկ վճարողին փոխհատուցելու համար.

7) հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի).

8) սույն հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքում Կառավարության պահուստային ֆոնդից կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցների վերականգնման համար.

9) Կառավարության կողմից սահմանված այլ ուղղությունների համար:

Ֆոնդի տնտեսված միջոցները Կառավարության որոշմամբ կարող են ուղղվել Կառավարության պահուստային ֆոնդ:

3.1. Ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցվում է Կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցները վերականգնվում են ֆոնդի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:

3.2. Ֆոնդի միջոցների օգտագործման կարգը և առաջնահերթությունները սահմանում է Կառավարությունը:

4. Լրացուցիչ գումարի օգտագործումն իրականացվում է միայն տվյալ գումարին համապատասխանող հայտնաբերված լրացուցիչ գումարը պետական բյուջե մուտքագրելուն (վերականգնելուն) համամասնորեն, իսկ հայտնաբերված լրացուցիչ գումարի վճարման պարտավորությունը հաստատող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում՝ ամբողջությամբ: Սույն հոդվածի 1-ին մասում նշված նպատակներով ֆոնդի միջոցները մուտքագրվում և օգտագործվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաև պարգևատրման ֆոնդ:

(28-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-191-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-234-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն, խմբ. 08.12.10 ՀՕ-187-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-268-Ն, լրաց. 12.12.13 ՀՕ-175-Ն, 06.12.17 ՀՕ-227-Ն, փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-276-Ն, լրաց. 20.12.17 ՀՕ-23-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն)

(28-րդ հոդվածը 14.11.19 ՀՕ-227-Ն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ուժը կկորցնի 01.02.2020 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։